Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Հաջորդ խորհրդարանում Արգամիչի զարմուհին չի լինի

Հաջորդ խորհրդարանում  Արգամիչի զարմուհին չի լինի
16.12.2016 | 01:04

ՀՀԿ կանանց սկսել է նյարդայնացնել, որ մամուլը պարբերաբար գրում է իրենց ներքին կռվշտոցների մասին։ Իրականությունից, սակայն, չեն փախչի։ Այս օրերին իշխող կուսակցության խորհրդարանական կանանցից ամեն մեկը սեփական գլխի ճարն է տեսնում, «մարդ մեջ գցում», մեկը մյուսի վրա նեղ շրջանակում ցեխ շպրտում, հետո էլ դժգոհում, թե ինչու է մամուլը գրում այդ մասին։


Իշխանական աղբյուրի պնդմամբ, կանանց հարցը շա՜տ լուրջ է ՀՀԿ-ում, հերիք չէ «պաշար» չունեն, եղածներն էլ իրենց չեն արդարացնում։ ԱԺ-ում աշխատած ՀՀԿ-ական կանանց ՕԳԳ-ն գնահատելու ժամանակն է, և հենց սա էլ վրդովել է նրանց անդորրը։ Մեր տեղեկություններով՝ մի քանիսի մասին արդեն հստակ դիրքորոշում կա, որոնցից մեկն էլ Կարինե Պողոսյանն է՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհին։ Վերջինս հաջորդ խորհրդարանում չի լինելու։ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ ՀՀԿ ցուցակ «խցկված» տիկնոջ հարցը լուծվել է հօգուտ խորհրդարանի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ